Ո՞ր սովորություններն են մետեորիզմի պատճառ դառնում
Advertisement 1000 x 90

Ո՞ր սովորություններն են մետեորիզմի պատճառ դառնում

Սննդաբան Յանա Պրուդնիկովան «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ գազի հավելյալ կուտակումները հաճախ առաջանում են, երբ մարդը սնվելու ընթացքում օգտագործում է միմյանց հետ անհամատեղելի մթերքներ, ինչպիսին են մսի եւ թռչնամսի հետ՝ գետնախնձորի, դդմի, ստեպղինի, ճակընդեղի, սպիտակ բրնձի եւ մակարոնեղենի համադրությունը:

Սննդաբանը նշել է, որ նման մթերքների առկայությունը առավոտյան սննդակարգում կարող է մնչեւ օրվա ավարտ անհանգստություն պատճառել մարդուն՝ գազերի առաջացման պատճառով: Ուտելուց հետո թեթեւ զգալու համար միսն ու թռչնամիսը պետք է համադրել կանաչեղենի եւ օսլա չպարունակող բանջարեղենի հետ, ինչպիսին են կաղամբի տարբեր տեսակները, բուլղարական պղպեղը, սոխը, վարունգը:

«Լավ են մարսվում ուտեստները, որոնք պատրաստված են մսի եւ հացահատիկի համադրությամբ, ինչպես օրինակ հնդկաձավարը, շագանակագույն բրինձը, քինոա եւ այլն։ Մակարոնեղենը նույնպես հարմար է, սակայն դրանք պետք է պատրաստված լինեն ամբողջական ձավարեղենից»,- խորհուրդ է տվել սննդաբանը եւ հավելել, որ այս ուտեստներին կարելի է ավելացնել բուսական ճարպեր՝ ընկույզ, սերմեր, կարոբի սերմեր, ձիթապտղի եւ խաղողի կորիզի յուղ:

Գազերի առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ բողկը, կաղամբը եւ լոբազգիները: Մթերքներին անդրադառնալուց բացի, սննդաբանը նշել է, որ սնունդի ընդունումը նույնպես կարեւոր է եւ սնվելու ավարտին պետք է մի փոքր սովի զգացում ունենալ:

Բացի այդ գազ կարող է առաջացնել սնվելիս հավելյալ օդ կուլ տալը, ինչի համար էլ անհրաժեշտ է ուտել դանդաղ եւ անձայն: Յանա Պրուդնիկովան նշել է, որ վերոնշյալ կանոններին հետեւելու դեպքում գազի ձեւավորումը չնվազելու դեպքում պետք է բժշկի դիմել, քանի որ այս դեպքում մետեորիզմը կարող է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների պատճառով լինել:

news.am