Մեր օրերում հոգնածություն ունի գրեթե յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից եւ առողջական վիճակից, SOLENKA.INFO պարբերականին ասել է թերապեւտ Վիկտոր Բորիսովը։
Մասնագետի խոսքով՝ հոգնածության, քնկոտության եւ ուժերի սպառման հիմնական պատճառներն են.
- Սթրեսը։ Ցանկացած սթրեսային իրավիճակ մարդուց ուժ է խլում եւ հյուծում օրգանիզմը։ Սթրեսի դեպքում, մանավանդ եթե այն երկարատեւ է, առաջ է գալիս կորտիզոլ հորմոնը, որը կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։
- Վատ քնելը։ Վատորակ գիշերային հանգիստը հանգեցնում է հոգնածության։ Բժիշկը հիշեցրել է, որ մելատոնին քնի հորմոնը առաջանում է մթության մեջ, ժամը 23.00-ից 03.00-ի ընթացքում։ Ուստի, հենց այդ ժամանակ էլ պետք է լինի քնի խոր փուլը։
- Ֆիզիկական անբավարար ակտիվությունը։
- Ինսուլինակայունությունը։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է առաջ բերել ոչ միայն մի շարք լուրջ հիվանդություններ, այլեւ հոգնածություն, թուլություն եւ օրգանիզմի ժամանակից շուտ ծերացում։
- К1, К2 եւ D3 վիտամինների անբավարարություն։
- Քրոնիկական հոգնածության ախտանշան։ Ամենից հաճախ այն առաջանում է օրգանիզմում տեղի ունեցող բորբոքային պրոցեսների եւ այս կամ այն հանքանյութի, հատկապես կալիումի եւ մագնիումի անբավարարության ֆոնին։
- Բորելիոզ (Լայմի հիվանդություն)։ Սա բակտերիալ հիվանդություն է, որի հարուցիչներն ամենից հաճախ տզերն են։ Եթե մարդուն երբեւէ տիզ է կծել, մասնագետը խորհուրդ է տալիս արյան անալիզ հանձնել՝ բորելների ստուգման համար։
Թերապեւտը մի քանի խորհուրդներ է տվել, որոնք կօգնեն ազատվել հոգնածությունից եւ նպաստել կենսական էներգիայի բարձրացմանը.
- օգտագործեք մթերքներ, որոնք հարուստ են В խմբի վիտամիններով, ինչպես նաեւ К1, К2 եւ D3 վիտամիններով;
- հետեւեք ինտերվալային քաղցելուն;
- լիովին հրաժարվեք շաքարից եւ շաքար պարունակող մթերքներից;
- ավելի շատ կանաչեղեն կերեք;
- հետեւեք ջուր խմելու ռեժիմին;
- հետեւեք քնի որակին;
- ավելի շատ շարժվեք, հաճախ մաքուր օդի դուրս եկեք եւ մի մոռացեք արեւի վաննաներ ընդունելու մասին։