Անցյալ տարվա վերջին համացանցը «պայթեցրեց» Miu Miu գովազդային արշավը, որում մասնակցում էր Միլա Յովովիչի 14-ամյա դուստր Էվեր Գաբո Անդերսոնը։ Երիտասարդ գեղեցկուհին գնացել է մոր հետքերով. ինչպես գիտեք, Միլան իր կարիերան նույնպես սկսել է մոդելային բիզնեսում։ Այժմ նա հայտնվել է նյույորքյան Document Journal-ի շապիկին: Լուսանկարները հայտնվել են սոցցանցերում՝ հրապարակման պաշտոնական էջում։
Նորաձեւության լուսանկարիչ Ինդիգո Լեւինի օբյեկտիվի առջեւ Միլա Յովովիչի ժառանգորդուհին կերպարանք է ընդունել իտալական Miu Miu նորաձեւության տան բյուրեղներով պատված կարճ վարդագույն տոպով։
2016 թվականին Էվեր Անդերսոնն իր դեբյուտը կատարեց՝ նկարահանվելով մոր հետ Vs Magazine-ի սահմանափակ քանակությամբ հրապարակման համար։ Երեք տարի անց՝ 2019 թվականին, նա դարձել է Jalouse ամսագրի ամերիկյան տարբերակի համարներից մեկի գլխավոր հերոսուհին։