Երգչուհի Մարի Կրայմբրերին հերքել է հեռուստահաղորդավար Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունները։ Այդ մասին նա հայտնել է «Русский хит» ռադիոկայանի եթերում։
«Սիրավեպի մասին խոսակցությունները դրանք խոսակցություններ են: Չեմ կարող ասել, որ ինչ-որ էմոցիաներ առաջացան, երբ առաջին անգամ տեսա նրան Բուզովայի տեսահոլովակում։ Ինչպես հի՞մա: Հիմա նա հիանալի տղա է, իհարկե», – խոստովանել է Կրայմբրերին։
Ապրիլի վերջին Դավան հաստատեց նոր հարաբերությունների մասին լուրերը։ Երկրպագուները ենթադրում են, որ նա հանդիպում է երգչուհի Մարի Կրայմբրերիի հետ:
2019-ից 2021 թվականներին Դավան հանդիպում էր Օլգա Բուզովայի հետ։ Նրանց բաժանումը առանց սկանդալների տեղի չի ունեցել․ հեռուստահաղորդավարուհին նախկին ընկերոջը մեղադրել է բռնության մեջ եւ ակնարկել, որ նա ձեռք է բարձրացրել իր վրա։