Չնայած գումար չունենալու հայտարարությանը զուգահեռ․ Էմբեր Հերդը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Նյու Յորք
Advertisement 1000 x 90

Չնայած գումար չունենալու հայտարարությանը զուգահեռ․ Էմբեր Հերդը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Նյու Յորք

Ջոնի Դեփի ու Էմբեր Հերդի սկանդալային դատավարությունն ավարտվել է, սակայն այս զույգի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Վերջերս համացանցում լուրեր են հայտնվել, որ դերասանուհին մոտ ապագայում իրեն սնանկ կհայտարարի։ Դրանից հետո որոշ լրատվամիջոցներ սկսեցին պնդել, որ Կարիբյան ծովի ծովահենների աստղը ցանկանում է հրաժարվել շահած գումարից։ Սակայն, ինչպես պարզվեց, նման առատաձեռնության կարիք չկա։

Դատելով առաջին նկարներից, որոնք պապարացիներն արել են դատարանում Էմբերի պարտությունից հետո, աղջիկն իրեն ոչնչից չի զրկում։ Չնայած այն հանգամանքին, որ Դեփի նախկին սիրելիի փաստաբանները պնդում են, որ նա չի կարող իրեն թույլ տալ դրամական փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն, դերասանուհին Նյու Յորք է մեկնել մասնավոր ինքնաթիռով։

Ավելին, դերասանուհու ճանապարհորդությունը մեկ քաղաքով չի ավարտվել, եւ նա մեկնել է Վաշինգտոն։ Հերդին ուղեկցում էին քույրն ու նրա օգնականը:

Հիշեցնենք, որ Դեփը շահել է 10 միլիոն դոլար՝ բարոյական վնասի համար եւ 350 հազար դոլար՝ որպես պատժիչ վնաս: Վերջնական արդյունքում Հերդը նախկին ամուսնուն ավելի քան 8 միլիոն դոլար է պարտք, սակայն, ինչպես առաջարկում են համացանցի օգտատերերը, «Կապիտան Ջեք Ճնճղուկը» գումարը չի ստանա։

style.news.am