Երգչուհի Սիրուշոն այս տարվա հունվարի 7-ին նշում էր ծննդյան 30-ամյակը։ Նա որոշել է մի քանի օր անց կրկին ուրախանալ իր հոբելյանի առիթով ու խնջույք է կազմակերպել երևանյան ակումբներից մեկում։ Սիրուշոյին, բացի հարազատներից, շնորհավորելու էին եկել նաև ընկերները՝ Անդրեն, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը և ուրիշներ։
Սոֆին կարճ հոլովակ է հրապարակել սոցցանցերի իր էջերում՝ ցուցադրելով, թե որքան բարձր տրամադրություն է տիրել դահլիճում և որքան ուրախ են եղել հյուրերն ու հոբելյարը։