Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ հաճախակի ջղաձգումները, այդ թվում նաև գիշերվա ժամերին, կարող են լինել չարորակ ուռուցքի ախտանշան կամ քաղցկեղի դեմ բուժման հետևանքով ի հայտ եկած կողմնակի բարդություն, գրում է medikforum.ru կայքը։
«Եթե ուռուցքն աճում է մկանի ներսում կամ ճնշում է գործադրում դրա վրա, ապա կարող են ջղաձգումներ ի հայտ գալ մարմնի մի քանի հատվածներում: Սակայն կա չորս հատված, որոնք առավել հաճախ են ջղաձգվում: Ոտքերի և այլ հատվածների մկանների հաճախակի ջղաձգումները քաղցկեղի ամենատարածված կողմնակի բարդություններից են», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ նման ջղաձգումները կարող են տևել ընդհուպ մինչև մի քանի րոպե:
Վորոբյովը նաև նշել է մարմնի այն հատվածները, որտեղ մկանները առավել հաճախ են ջղաձգվում քաղցկեղի առկայության դեպքում։
«Դրանք առավել հաճախ ի հայտ են գալիս ազդրերի, սրունքների, կոճերի կամ ոտնաթաթերի հատվածում, բայց կարող են առաջանալ ցանկացած մկանում, այդ թվում՝ ձեռքերի, որովայնի և կրծքավանդակի երկայնքով գտնվող մկաններում», – հավելել է նա։