Դերասանուհի Սանդրա Բալոքը հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին և հայտնել, որ որոշել է իր դերասանական կարիերան դադարեցնել։ Աստղը խոստովանել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում իրեն շատ հոգնած է զգացել։
«Ես այնքան ասպառված եմ: Ես այնքան հոգնած եմ, որ չեմ կարողանում առողջ, խելացի որոշումներ կայացնել, և ես դա հասկանում եմ»,֊ասել է
նա։
57-ամյա Բալոքը նշել է, որ աշխատանքն իր համար միշտ եղել է առաջին տեղում, և դա լավագույն ազդեցությունը չի ունեցել իր կյանքի վրա։ Դերասանուհին խոստովանել է, որ ինքն իրեն պարզապես պետք է համոզի, որ հաջողությունը միշտ չէ, որ կապված է աշխատանքի հետ։
«Ես միշտ կայուն աշխատանք եմ ունեցել, բախտս բերել է։ Ես հասկացա, որ աշխատանքս ինձ համար հենարան է։ Դա նման էր անընդհատ սառնարանը բացելու և փնտրելու մի բան, որը երբեք չկա: Ինքս ինձ ասացի. «Դադարի՛ր այն այստեղ փնտրել, դու արդեն ունես այն, ստեղծի՛ր, գտի՛ր և լավ զգա քեզ, նույնիսկ եթե չունես աշխատանք, որով կարող է ինքնահաստատվել»,֊ասել է դերասանուհին։
Դերասանուհին այժմ պատրաստվում է ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին։ Բալոքը մեծացնում է որդեգրած որդուն ու դստերը։
Այս տարի կթողարկվի Faster than a Bullet ֆիլմը, որում Բալոքը փոխարինեց Լեդի Գագային։ Երգչուհին այդ ժամանակ աշխատում էր The House of Gucci ֆիլմի վրա և լքեց նախագիծը՝ նկարահանումների ժամանակացույցի համընկնման պատճառով։ Ֆիլմի համաշխարհային թողարկումը նախատեսված է հուլիսի 14-ին: