Որ տերևն է ձեզ ավելի շատ դուր գալիս։ Պատասխանը կհուշի, թե ինչպես եք հարաբերություններ կառուցում։
Եթե ընտրել եք A տարբերակը, նպատակասլաց եք։ Երբ սիրահարվում եք, հստակ գիտակցում եք, որ պատրաստ եք անել ամեն ինչ՝ լավ և ամուր հարաբերություններ կառուցելու համար։ Ձեր սերը չի հանգչում։ Ազնիվ զուգընկեր եք, այդ պատճառով էլ չեք դավաճանի և խուսախաբ չեք անի սիրելիին։
B տարբերակը վկայում է այն մասին, որ ազատություն եք սիրում։ Երբ սիրահարվում եք, երկար ժամանակ ցույց չեք տալիս իրական զգացմունքները, քանի որ վախենում ենք ընկղմվել որևէ լուրջ և շարունակական բանի մեջ։
C տարբերակը նշանակում է, որ ամբողջությամբ նվիրվում եք հարաբերությունների ընթացքում։ Ինչ-որ իմաստով ձեզ նվիրում եք մեկ ուրիշին, ինչը ձեզ համար այնքան էլ լավ չէ։ Ամեն դեպքում, մարդկանց համար հարմար է ձեզ հետ հարաբերություններ կառուցելը, քանի որ բնավորությամբ «ճկուն» եք, մարդ, ով կհարմարվի տարբեր պայմանների։ Բայց մի մոռացեք հոգ տանել ինքներդ ձեր մասին։
D տարբերակը վկայում է այն մասին, որ իդեալիստ և ռոմանտիկ եք։ Ձեզ դուր է գալիս գիտակցել, որ հարաբերությունները կարող եք մաքուր և անկեղծ լինել։ Ձեզ համար յուրաքանչյուր հանդիպում առաջինն է։ Պատրաստվում եք, հեքիաթային պլաններ կազմում։ Ժամանակակից աշխարհում հազվադեպ հանդիպող տեսակ եք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը