Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նազենին պատկերված է լողափին ու բիկինի է կրում, որն ընդգծում է նրա կատարյալ մարմինը։
«Խեցի լինեի, ծովի ընդերքում մի քարին կպչեի. ոչ լսեի, ոչ տեսնեի, ոչ մտածեի…)
Կյանքը լիներ աղաջուր՝ միայն ԾՈվի տեսքով, ոչ երբեք արցունքի, ես էլ իմ Քարին կպած՝ հանգիստ Մարգարիտներ հասունացնեի…
չիմանայի ու չզգայի, թե մարգարիտներս ում բաժին հասան, կարևորը երջանկություն բերեր:
Մարգարտախեցու մահը գոնե երջանկացներ Մարդուն:
Թե չէ իրենք էլ չգիտեն ինչ են փնտրում:
Էս Սիրուն աշխարհում մարդն ամենամոլորվածն է՝ Աստծո ստեղծածներից:
Ամենից միայնակը:
Ամենից անխելքը:
Մարգարտախեցու չափ սեր կամ մանանեխի չափ հավատք էլ չունեցանք»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Հունաստանում։