Արուսիկ Մկրտչյանը, ով առավել հայտնի է DJ Վակցինա անունով, երեխայի է սպասում: Նա վարդագույն ֆոնով լուսանկար է հրապարակել, իսկ դրան կից գրել է.
«Քանի որ ես ամեն օր գործի եմ ու քիթ սրբելու ժամանակ չունեմ, baby shower-ի փոխարեն սենց ոչ ռոմանտիկ ձևով կհայտնեմ: Հ.Գ. Երազանքները իրականանալու հատկություն ունեն»:
Նշենք, որ Արուսիկը, ով երկու որդիների մայրիկ է, արդեն տևական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի: Վերջերս նա խոստովանել է, որ սիրելին իրեն ամուսնության առաջարկություն է արել, ինչին դրական պատասխան է տվել: