Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարով, որում պատկերված է դստեր հետ։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում մայր ու դուստր ամառային հանդերձանքներով են։ Մերին կրում է պատառոտված ջինսե տաբատ եւ զոլավոր պրինտով բլուզ։ Նրա մազերն արձակված են։ Հրապարակումը նա չի մակագրել, բայց հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ կատարել։ «Սրտիկներ», – գրել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը։