Հայտնի պրոդյուսեր եւ կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լեւինան, եկել է Հայաստան՝ հրապարակելով վառ լուսանկար, որով ողջունել է իր երկրպագուներին ու թվարկել, թե ինչ է սիրում մեր երկրում։
«Եկել եմ բարձր լեռների եւ ձյունաճերմակ ամպերի երկիր, հյութալի նռան, հասած ծիրանի ու խաղողի երկիր, ամենահամեղ ջրի ու ամենահաճելի կոնյակի երկիր, երաժշտության, պարերի ու ի սրտե անցկացվող խնջույքների երկիր, բարի, լուսավոր, ուժեղ, կենսուրախ, տաղանդավոր մարդկանց երկիր, հոգով ինձ հարազատ հարազատների ու ընկերների երկիր։
Բարեւ, արեւոտ, գեղեցիկ, հյուրընկալ, Հայաստան»,- լուսանկարը մակագրել է Ժաննան։