Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի եւ դստեր՝ փոքրիկ Կարինկայի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում ընտանիքի ամդամները ջերմ գրկախառնված են։ Աննա հրապուրիչ կերպարում է։ Նա կրում է սպիտակ հագուստ, որը համադրել է արծաթագույն բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ դիմահարդարմամբ է։ Եիիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական է դարձնում լայնեզր գլխարկը։ Հրապարակումն Աննան չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրկան խոսքեր են ուղղել ընտանիքի անդամներին․ «գեղեցիկ ընտանիք»։