Ադրբեջանցիների բողոքից հետո Բիշքեկում չեղարկվել է հայկական ֆիլմի ցուցադրությունը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիների բողոքից հետո Բիշքեկում չեղարկվել է հայկական ֆիլմի ցուցադրությունը

Բիշքեկում՝ Կինոյի տանը, հուլիսի 8-ին նախատեսված էր Ֆրանսիայի, Հայաստանի և Բելգիայի արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է 2020 թվականին։

Report-ը հայտնում է, որ Բիշքեկում չեղարկվել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Արցախի մասին։

Ղրղզստանում ադրբեջանցիների հասարակական միավորման նախագահ Ազիզագա Ալիևը հայտնել է, որ ֆիլմի ցուցադրությունը չի կայանա ադրբեջանական համայնքի պահանջով։