Ամռանը հասունանում են բազմաթիվ հատապտուղներ եւ մրգեր, որոնք կարող են մեծ օգուտ բերել առողջությանը։ Դրանց թվում է նաեւ շատերի սիրելի ծիրանը։ Դրա անսպասելի եւ օգտակար հատկությունների մասին «Вечерняя Москва»-ի հետ զրույցում նշել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Մասնագետի խոսքով՝ ծիրանը վերադարձնում է սուր տեսողությունը եւ ամրացնում անոթները։
«Ծիրանը նպաստավոր ազդեցություն է ունենում նյարդային եւ սիրտ-անոթային համակարգի վրա»,- նշել է սննդաբանը։
Նա ընդգծել է, որ ծիրանը նաեւ հագեցնում է ծարավը, չէ՞ որ այն 85 տոկոսով բաղկացած է ջրից։
Բացի այդ, ծիրանը բարելավում է հիշողությունը, բարձրացնում սթրեսակայունությունը, ինչպես նաեւ օրգանիզմին հաղորդում է ուժ վիրուսային հիվանդությունների դեմ պայքարում, ամփոփել է Սոլոմատինան։