«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Լուսինեն ամառային հմայիչ կերպարում է․ կրում է հետաքրքիր նախշերով տոպ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ «Ճիշտ են ասում, որ սիրված լինելը աշխարհում ամենահաճելի զգացողությունն է. ես դա փաստում եմ», – ընտանեկան հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։