Նշվել է քաղցրից կախվածության անսպասելի հետեւանքի մասին
Advertisement 1000 x 90

Նշվել է քաղցրից կախվածության անսպասելի հետեւանքի մասին

Քաղցրից կախվածության մեխանիզմը նման է ալկոհոլից կախվածությանը, ասել է ռուս սննդաբան Աննա Կիսելյովան, տեղեկացրել է «МедикФорум»-ը։

Սննդաբանի խոսքով՝ «շաքարը ալկոհոլի պես կապվածություն է առաջացնում»։

Բժիշկը նշել է, որ քաղցր օգտագործելը նպաստում է գոհունակության արհեստական զգացողության առաջացմանը, եւ հենց դա է ընկած վարժվելու եւ կախվածության առաջացման հիմքում։

« Օրգանիզմում հայտնվելով՝ գլյուկոզան կապվում է այն ռեցեպտորների հետ, որոնք ուղեղին քաղցր համի ազդանշան են ուղարկում։ Դա, իր հերթին, առաջ է բերում «երջանկության հորմոններ»՝ դոֆամին եւ սերոտոնին»,- ասել է Կիսելյովան։

Շատ մարդկանց մոտ քաղցր համի զգացողությունը զուգորդվում է գոհունակության եւ ուրախության զգացողության հետ, որը ոչ միայն կազմավորվում, այլեւ ամրապնդվում է, եւ դա հաճախ շատ արագ է տեղի ունենում։ Նման դեպքերում  ավելի հաճախ են ստեղծվում իրավիճակներ, երբ սթրեսի, նյարդային լարվածության պայմաններում քաղցր են ուտում, որը խթանում է տրամադրությունը բարձրացնող հորմոնների առաջացումը։

Բժիշկն ավելացրել է, որ լուրջ կախվածության դեպքում մարդը կարող է չարաշահել ոչ միայն քաղցրեղենը, այլեւ խմորեղեններն ու ալկոհոլը, որոնցում պարզ ածխաջրեր կան, որոնք ազդում են նույն համային ռեցեպտորների, ուղեղի հատվածի վրա։

news.am