Հայտնի է դարձել Ալցհեյմերի հիվանդության կլինիկական ախտանիշներից 17 տարի առաջ ի հայտ եկող նախանշանի մասին
Advertisement 1000 x 90

Հայտնի է դարձել Ալցհեյմերի հիվանդության կլինիկական ախտանիշներից 17 տարի առաջ ի հայտ եկող նախանշանի մասին

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված պատճառն է՝ կազմելով դեպքերի մոտ երկու երրորդը տարեցների մոտ:

Ալցհեյմերի հիվանդությունը տարամտության տեսակ է, որի դեպքում հիշողության, մտածողության եւ վարքի հետ կապված խնդիրներ են առաջանում:

Բոխումի Ռուրի համալսարանի Սպիտակուցների ախտորոշման կենտրոնի հետազոտողները սենսոր են  մշակել, որը հայտնաբերում է արյան մեջ սպիտակուցի սխալ ծալման բիոմարկերները կլինիկական ախտանիշների ի հայտ գալուց 17 տարի առաջ: Հետազոտությունը, որը հրապարակվել է Alzheimer’s & Dementia: Journal of the Alzheimer’s Association ամսագրում, վերլուծել է մասնակիցների պլազման Ալցհեյմերի հիվանդության հնարավոր բիոմարկերների համար: Արյան նմուշները վերցվել են 2000-2002 թթ, այնուհետեւ սառեցվել են: Այդ ժամանակ հետազոտության մասնակիցները 50-ից 75 տարեկան էին եւ նրանց մոտ Ալցհեյմերի հիվանդություն դեռ չէր ախտորոշվել: Հետազոտությունը հավաքել է 68 մասնակցի, որոնց մոտ 17 տարվա դիտարկման ընթացքում Ալցհեյմերի հիվանդություն էր ախտորոշվել, եւ նրանց համեմատել է առանց այդպիսի ախտորոշման 240 փորձարկողի հետ:

Հիվանդության զարգացմանը զուգահեռ պիտակուցային բիոմարկերների սխալ ձեւավորումն ուղեղում թիթեղներ կոչվող բնորոշ նստվածքներ է առաջացնում, որոնք կուտակվում են նեյրոնների միջեւ եւ խաթարում բջիջների աշխատանքը: Արյան մեջ այս անոմալ նստվածքների հայտնաբերումը հնարավորություն է տալիս հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդությունը նախքան որեւէ ախտանիշի հայտնվելը:

news.am