Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում կերպարանք է ընդունել գեղեցիկ մայրամուտի ֆոնին։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Լիան կրում է տոպ, որը համադրել է սպիտակ տաբատի ու նույն գույնի բարձրակրունկների հետ։ Նրա գանգուր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Երկնքի գույները նույնը չեն, ինչպես մեր օրերի գույները: Ամեն անգամ դրանք յուրօրինակ գեղեցիկ են, ինչպես մեզնից յուրաքանչյուրը», – հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։