«Փողին փողը կտանի, վախին՝ ջուրը, թույլին՝ հողը… թռիչք ունեցողին՝ երկինքը»․ Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Փողին փողը կտանի, վախին՝ ջուրը, թույլին՝ հողը… թռիչք ունեցողին՝ երկինքը»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրերում Նազենին կրում է սեւ զգեստ, որը համադրել է սպիտակ բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ «Ժամանակը հոսում է… կմնան արվեստ ու մարդկային իրական արժեքները: Անվախ մարդիկ և ուծացումից «վախեցող» ժողովուրդները կմնան: Փողին փողը կտանի, վախին՝ ջուրը, թույլին՝ հողը… Թռիչք ունեցողին՝ Երկինքը: Կմնա արվեստը, տեսակն ու արժեքը:

Հ.Գ. #dali – ին իր ասելիքն ասում էր ԱՐՎԵՍՏՈՎ, բայց շատ սուր… Իսկ դուք գիտե՞ք Դալի… զգու՞մ եք… համաձա՞յն եք…», – հրապարակմանը կից գրել է Նազենին։