նարավո՞ր է արդյոք ամառվա ընթացքում այնքան շատ միրգ ուտել՝ ամբողջ տարվա ընթացքում վիտամինների պաշար ունենալու համար, «Լենտա»-ի հետ ցազրույցում ասել է Level Kitchen ծառայության սննդաբան, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան։
Դա անօգուտ եւ նույնիսկ վտանգավոր է, համոզված է մասնագետը։ Մրգերի եւ բանջարեղենի չարաշահումը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Դա հատկապես վերաբերում է երեխաներին, հավելել է Տատյանա Մեշչերյակովան։
Իսկ գլյուկոզայի չափից շատ օգտագործումը կարող է որովայնի հատվածում ճարպի կուտակման հանգեցնել։
«Ուստի աշխատեք ավելի քիչ շատ քաղցր մրգեր (խաղող, հասած դեղձ) ուտել՝ նախապատվությունը տալով ավելի պակաս քաղցր մրգերին (հաղարջ, այգեգործական ելակ, կանաչ խնձոր եւ այլն)»,- խորհուրդ է տվել սննդաբանը։