ԱՄՆ-ում տեղի 24-ամյա բնակչին հաջողվել է փախչել արջից, որը մտել էր նրա վրան ու կծել նրա գլխից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե ազգային անտառում։ Տղամարդն ասել է, որ Կոլորադոյից Տեխաս է մեկնելիս եղել և կանգ է առել ընկերոջ մոտ: Նա վրան է խփել նրա տնից ոչ հեռու։
Գիշերը սեւ արջը մտել է նրա վրան ու կծել նրա գլխից։ «Ես ամբողջ ուժով բղավեցի նրա ականջների մեջ, և նա փախավ», – ասել է ամերիկացին:
Գիշատիչը վախեցելէ և վազել անտառ. արյունոտված տղամարդը հասել է ընկերոջ տուն, որտեղից բժիշկներ են կանչել։ Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել են միայն արտաքին վնասվածքներ։