Ռուս հայտնի բլոգեր եւ դիջեյ Քսենիա Դուկալիսը, որը օրերս Երեւանում ամուսանցել է Դավիթ Նազարյանի հետ, Instagram-ի իր էջում դժգոհել է տարօրինակ քսենոֆոբ հարցերից եւ մեկնաբանություններից։ Այժմ թվային գործակալության համահիմնադիրը որոշել է վերջ դնել այդ ամենին։
«Հայերի մասին գրել այնպես, կարծես նրանք վայրի կենդանիներ են, այստեղ անպատիժ չի մնա։ Նենգափոխել Կովկասի եւ Անդրկովկասի տարբեր ժողովուրդների ավանդույթները՝ սարսափելի պատկեր ներկայացնելու համար, նույնպես։ Երկրորդ՝ 9 տարվա տարբերությունը երկու հասուն մարդկանց միջեւ Վասիլի Պուկիրեւի կտավը չէ, դա նորմալ է։ Ծերությունը չի սկսվում 37 տարեկանից։ Որոշ մեկնաբանների մոտ տկարամտությունը եւ ուղեղի կորուստը կարող են սկսվել 16 տարեկանից, սակայն ծերությունը սկսվում է ավելի ուշ։ Իսկ իմ սիրելի մեկնաբանությունը՝ «կողքիդ ուրիշին էինք ակնկալում տեսնել, բայց նա «սովորական է»։ Իհարկե, ես հասկանում եմ, որ բլոգերներն ու փոփ մշակույթը, հատկապես, «լվացել են» միլիոնավոր մարդկանց ուղեղները, բայց կան մարդիկ, որոնք իրենց կյանքի ընկերոջն ընտրում են, ոչ 101 գրառում անելու եւ իրենց անձնական կյանքը դրամայնացնելու համար։ Ես 28 տարեկան եմ։ 10 տարուց ավելի է, ինչ բլոգ եմ վարում, մատներիս վրա կարող եմ հաշվել, թե երբ եմ տեղադրել իմ անձնական կյանքի մանրամասները։ Քանի որ դա անձնական է: Հավատացեք, շատ հաճելի է, երբ ունես քոնը: Աշխարհը կատարյալ չէ, այն լի է անհարթություններով եւ դրանում է նրա հմայքը։ Եվ երբ սովորեք դրանք ընդունել շրջապատի մարդկանց մեջ, ձեր մեջ, կհասկանաք, որ պետք է մաքրել ուղեղը, ստուգել, թե արդյոք այնտեղ փտած կարծրատիպ չի հոտում, եւ այդ ժամանակ կսկսեք կյանքից հաճույք ստանալ, խոստանում եմ»,- գրել է Քսենիան։