Կանադացի և ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար 2» ֆիլմի նկարահանումներին ձեռնամուխ կլինի 2017 թվականի օգոստոսին: Այդ մասին պատմել է The Daily Beast հրատարակությանը տված հարցազրույցում:
«Անկեղծասած, իմ գերակայությունների թվում այժմ երկրորդ «Ավատար»-ը չէ: Ես հավասարապես կենտրոնացած եմ «Ավատար 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի» վրա: Հենց դա է իմ մոտեցումը»,- հայտարարել է Քեմերոնը: Նա նշել է, որ վերջերս է ավարտել աշխատանքը ֆրանշիզայի հինգերորդ մասի սցենարի վրա:
Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ», «Ավատար», «Թերմինատոր» և «Թերմինատոր 2. Դատաստանի օրը» ֆիլմերի ստեղծողն է: Բացի ռեժիսորական գործունեությունից, նա հայտնի է որպես ընդջրյա աշխարհի հետազոտող: