Բրազիլիայում 19-ամյա աղջիկը երկվորյակներ է լույս աշխարհ բերել տարբեր հայրերից՝ նույն օրը երկու տղամարդու հետ շփումից հետո։ Դա հաստատել է նորաթուխ ծնողներից մեկը, ով հատուկ ԴՆԹ թեստ է հանձնել, գրում է Daily Mail-ը։
Բժիշկը, ով ընդունել է երեխաների ծնունդը, ասել է, որ դա մեկ միլիոնից մի դեպք է:
Աղջիկը հավաքել է այն տղամարդու ԴՆԹ-ն, ում կարծել է, թե իր երեխաների հայրն է, սակայն երկու թեստից հետո երկվորյակներից միայն մեկի արդյունքն է դրական եղել։ Հետո նա հիշել է, որ նույն օրը սեռական հարաբերություն է ունեցել մեկ այլ տղամարդու հետ, և երբ երկրորդ զուգընկերը անցել է թեստը, պարզվել է, որ նա երկրորդ երկվորյակի հայրն է։
«Հնարավոր է, երբ նույն մորից երկու ձվաբջիջ բեղմնավորվեն տարբեր տղամարդկանց կողմից: Երեխաները կիսում են մոր գենետիկական նյութը, բայց աճում են տարբեր պլասենցայում: Դեպքը չափազանց հազվադեպ է, միլիոնից մեկն է, չէի մտածում, որ կտեսնեմ նման բան իմ կյանքում»,- հավելել է բժիշկը։
Նշվում է, որ աշխարհում կա ընդամենը մոտ 20 նման դեպք։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեխաներն այժմ 16 ամսական են, սակայն բժիշկ Ֆրանկոն միայն այս շաբաթ է խոսել դեպքի մասին։ Իսկ հիմա հայրերից մեկը երկու երեխաներին էլ պահում է՝ աջակցելով մորը։