50 տարեկանից բարձր մարդկանց 70 տոկոսը հոդացավեր է ունենում. հարցում
Advertisement 1000 x 90

50 տարեկանից բարձր մարդկանց 70 տոկոսը հոդացավեր է ունենում. հարցում

Մասնագետները նշում են, որ հոդացավը տարածված է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, սակայն, այնուամենայնիվ, կարեւոր է այդ մասին խոսել բժշկի հետ, այլ ոչ թե անվերջ ինքնուրույն բուժել, նշում են մասնագետները, փոխանցում է UPI-ն։

Միչիգանի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է հոդացավն ազդում մարդկանց վրա: Միչիգանի համալսարանի Առողջ ծերացման մասին ազգային հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 50 տարեկանից բարձր մարդկանց 70 տոկոսը գոնե երբեմն հոդացավ է զգում։ Նրանցից մոտ 60 տոկոսը հայտնել է, որ ունի արթրիտի այս կամ այն ձեւը։ Արթրիտի ախտանիշներ ունեցողների շրջանում մոտ 45 տոկոսն ասել է, որ ամեն օր ցավ է զգում, իսկ 49 տոկոսն ասում է, որ դա որոշակիորեն սահմանափակում է իրենց բնականոն գործունեությունը:

Հոդացավ ունեցող մարդկանց մոտ 80 տոկոսը հայտնել է, որ որոշակի վստահություն ունեն, որ կարող են ինքնուրույն հաղթահարել այն: Մոտ 66 տոկոսը դա անում է առանց դեղատոմսի ցավազրկողների, ինչպիսիք են ասպիրինը, ացետամինոֆենը (Tylenol), իբուպրոֆենը (Motrin, Advil) կամ նապրոքսենը (Aleve): Մոտ 26 տոկոսը նշել է, որ գլյուկոզամին կամ քոնդրոիտին է ընդունել: Մոտ 11 տոկոսը մարիխուանայից ստացված կանաբիդիոլ (CBD) է օգտագործում, իսկ 9 տոկոսը՝ մարիխուանա:

Մոտ 18 տոկոսը միայն դեղատոմսով ոչ ափիոնային ցավազրկողներ է օգտագործում, 19 տոկոսը ստերոիդներ է ներարկում, 14 տոկոսը՝ օփիոիդներ եւ 4 տոկոսը՝ հիվանդությունը մոդիֆիկացնող հակառեւմատիկ դեղամիջոցներ:

Հոդացավերով տառապող հարցվածների մոտ 64 տոկոսը ֆիզիկական վարժություններ է օգտագործում, իսկ 24 տոկոսը ֆիզիոթերապիա է անցել: Շատ ավելի քիչ հարցվածներ են ոչ դեղորայքային բուժումներ օգտագործել, ինչպիսիք են բրեկետները:

Հեռախոսային հարցումն անցկացվել է 2022-ի հունվար եւ փետրվար ամիսներին 50-ից 80 տարեկան 2277 մեծահասակների շրջանում։

news.am