Ավստրալիայից մի տղամարդ իր բանկային հաշվին հայտնաբերել է 58 միլիոն ավստրալիական դոլար և որոշել է պատմել սխալի մասին։ Այս մասին հայտնում է 7News-ը։
Միջադեպի մասին հայտնել է ավստրալացի աղջիկը՝ Ջես Դեյվիսը Twitter սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ իր ընկերը տպավորիչ գումար է հայտնաբերել երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին: Գումարն իրեն պահելու փոխարեն՝ նա որոշել է կապվել բանկի հետ և գումարը վերադարձնել տիրոջը։ «Մենք այժմ կարող էինք ինչ-որ տեղ ապրել մեր սեփական կղզում: Տխուր է»,- կատակում է Դեյվիսը։
Հրապարակման մեկնաբանություններում շատ օգտատերեր գովել են տղամարդուն ազնվության համար։ Նրանցից ոմանք կարծում էին, որ սխալմամբ ուղարկված գումարը վերադարձնելու համար նա պետք է պարգև ստանա։