Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: Ինչպես հաղորդել է People-ը, զարդի ներկայիս տերերն ուկրաինացի զույգ են:
Հրատարակության տեղեկություններով՝ նրանք հույս ունեն դրա դիմաց ավելի մեծ գումար ստանալ արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի պատճառով: Նրանք զարդը գնել են 2010 թվականին 632 հազար դոլարով, իսկ այժմ մտադիր են այն վաճառել 12 մլն դոլարով:
Ադամանդներով և մարգարտով զարդը, որի մասին խոսվում է, ստացել է «Կարապի լիճ» անվանումը՝ ի պատիվ համանուն բալետի, որի ներկայացմանը 1997 թվականին Դիանան ներկա է եղել այդ մանյակով՝ իր մահվանից մի քանի շաբաթ առաջ: Այդ այցելությունը դարձել է հանրության մեջ նրա հայտնվելու վերջին դեպքերից մեկը: