Բրիտանացին դժգոհել է, որ իր շունը բաժանորդագրվել է պոռնոգրաֆիկ ալիքի
Advertisement 1000 x 90

Բրիտանացին դժգոհել է, որ իր շունը բաժանորդագրվել է պոռնոգրաֆիկ ալիքի

Բրիտանացին դժգոհել է, որ իր շունը բաժանորդագրվել է պոռնոգրաֆիկ ալիքի, գրում է Daily Star-ը։ Հիմա տղամարդը հետ է պահանջում իր գումարը։

58-ամյա Թոմաս Բարնսն ասել է, որ բաժանորդագրությունը պատահաբար է կատարվել, երբ իր շունը՝ Մարինոն, խաղում էր հեռուստացույցի հեռակառավարման վահանակի հետ։ Տղամարդու հաշվից 77 դոլար է հանվել, որն այժմ նա պահանջում է վերադարձնել։ Բրիտանացուն վստահեցրել են, որ նրա խնդիրը կլուծվի, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Արդյունքում տղամարդը հրաժարվել է վճարել իր հաշիվները, և նրան արգելել են մուտք գործել բոլոր ալիքները։ Զայրացած Թոմասը դատի է տվել արդարության հասնելու համար: Միայն դրանից հետո վճարովի ալիքի ներկայացուցիչները համաձայնել են վերահաշվարկել և գումարը վերադարձնել հաճախորդին։

Ըստ Բարնսի՝ իր համար 70 դոլարը լուրջ գումար է, քանի որ ապրում է միայն թոշակներով և նպաստներով։