Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրի կինը առաջին անգամ երեք որդիների հետ լուսանկար է հրապարակել։ Տղաները լուսանկարվել են այգում՝ սայլի մեջ՝ դդմի դաշտում։
«Աշնանային գեղեցիկ օր իմ տղաների հետ»,- գրել է Ալեխանդրա Գիրը։
Ամուսինները երկու ընդհանուր երեխա ունեն։ Նրանց որդին՝ Ալեքսանդրը, երեք տարեկան է, իսկ կրտսեր երեխան, որի անունը չեն հայտնում, երկու տարեկան է։ Գործարար Գովինդ Ֆրիդլենդի հետ ամուսնությունից լրագրողուհին նաև տղա ունի՝ Ալբերտը, որը ինը տարեկան է։