Արգենտինայում գոմեշը որսի ժամանակ սպանել է մեքսիկացի որսորդին, գրում է Daily Mail-ը։ Վիրավոր կենդանին հարձակվել է տղամարդու վրա՝ նրան պատճառելով ծանր վնասվածքներ։
Մեքսիկայի որսորդական ֆեդերացիայի նախագահ Մարիո Կանալեսը և նրա ընկերը որս էին անում Արգենտինայում և պլանավորում էին գնդակահարել գոմեշին։ 64-ամյա պաշտոնյան կրակոց է արձակել կենդանու ուղղությամբ, սակայն գնդակը միայն վիրավորել է նրան՝ ստիպելով կենդանուն հարձակվել որսորդների վրա։
Վազելով դեպի Մարիոն՝ գոմեշը եղջյուրներով հարվածել է տղամարդուն և սմբակներով տրորել նրան։ Կանալեսը մահացել է ստացած վնասվածքներից մինչ բուժաշխատողների ժամանելը: Դիահերձումը ցույց է տվել, որ նա ստացել է կողերի և կրծքավանդակի բազմաթիվ կոտրվածքներ։
Տեղի դատախազությունը հայտնել է, որ միջադեպի հետաքննություն է սկսվել։