Ամերիկյան Սիեթլ քաղաքի խրտվիլակագործ բնակչուհին սատկած առնետից հեռախոսի պատյան է պատրաստել և ապշեցրել սոցցանցերի օգտատերերին։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ջեսսի Ջիլեսփին սատկած առնետից բջջային հեռախոսի ֆունկցիոնալ պատյան է ստեղծել: Նա օգտագործել է կենդանու պոչը՝ որպես թևի ժապավեն։ Կինն իր ստեղծագործությունը հրապարակել է սոցցանցերում։ Հրապարակումն արդեն հավաքել է ավելի քան 9000 հավանում։
Լուսանկարներում երևում է, որ առնետի փափկամազ մաշկը օգտագործվել է որպես iPhone-ի պատյան: Նշվում է, որ կինը հեռացրել է կենդանու թաթերն ու աչքերը, սակայն բեղերն ու ականջները թողել է։
Սոցցանցերի օգտատերերի կարծիքները ամերիկացու ստեղծած պատյանի վերաբերյալ տարբեր են եղել։ «Որպես կենդանի առնետի տեր՝ ես սարսափած եմ։ Որպես խրտվիլակագործ-էնտուզիաստ, ես հիացած եմ: Շատ խառը զգացողություններ են»,- գրել է օգտատերերից մեկը։ «Ես գրազ եմ գալիս, որ սրանից հիանալի կրծկալ կլիներ», – ասել է մեկ ուրիշը: «Եթե ես ինչ-որ մեկի մոտ նման բան տեսնեի, կմտածեի, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է, բայց ինձ դուր է գալիս», – ասել է երրորդ օգտատերը: «Պատկերացրեք, որ դու մահացել ես ու քեզանից հեռախոսի պատյան են սարքել»,- խրտվիլակագործին դատապարտել է մեկ այլ մեկնաբանության հեղինակ։