Դերասան Կալան Ուոքերը 50 տարվա ազատազրկման է դատապարտվել
Advertisement 1000 x 90

Դերասան Կալան Ուոքերը 50 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ամերիկացի դերասան Կալան Ուոքերը 50 տարվա ազատազրկման է դատապարտվել չորս կնոջ և երեք դեռահաս աղջկա բռնաբարության համար։ Այս մասին հայտնում է People-ը։

27-ամյա Ուոքերը նույնպես ցմահ կընդգրկվի սեռական հանցագործների ռեգիստրում։

Հետաքննությունը պարզել է, որ 2013 թվականից Ուոքերը հանդիպել է կանանց հետ, մասնավորապես՝ մոդելների, Instagram սոցիալական ցանցում և Twitter-ում ծանոթանալով։ Նա նրանց խոստացել է օգնել կարիերայում և ծանոթացնել հայտնիների հետ։ Երկու տարի նա հանդիպել է կանանց հետ և բռնաբարել նրանց։ Ուոքերը ձերբակալվել է 2018 թվականին։

Ուոքերն իր դեբյուտը կինոյում կատարել է 2018 թվականին՝ «Լոս Անջելեսը կրակի վրա» ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Հոլլի Բերիի և Դենիել Քրեյգի հետ։ Հետագայում նա նկարահանվել է Superfly-ում, որը 1970 թվականին նկարահանված համանուն թրիլլերի ռիմեյքն էր։