Ռեբոկսետին հակադեպրեսանտը կարող է թեթեւացնել ափնոեի ծանրությունը։ Այսպիսի եզրակացության են եկել Ֆլինդերսի համալսարանի գիտնականները։ Նրանց հոդվածը հրապարակվել է Journal of Clinical Sleep Medicine-ում։
Ռեբոկսետինի եւ օքսիբուտինինի համադրումը կարող է արդյունավետ լինել քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի բուժման ժամանակ։ Այս մասին հայտնի էր ավելի վաղ արված հետազոտություններից։
Երկակի կույր դատարկահաբ-վերահսկելի բազմակենտրոն նոր հետազոտությունը, որին մասնակցել է 16 մարդ, ցույց է տվել, որ ռեբոկսետինն ինքնին կարող է թեթեւացնել ափնոեի ծանրությունը։ Այն նվազեցրել է շնչառության կանգերի քանակը, ինչպես նաեւ բարձրացրել թթվածնի մակարդակը։ Օքսիբուտինինի ավելացումը լրացուցիչ բարելավում չի առաջացրել։
Քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի համախտանիշով տառապում է մոտ մեկ միլիարդ մարդ աշխարհում։ Բուժման ոսկե ստանդարտը ՍԻՊԱՊ-թերապիան է, բայց երբեմն այն արդյունավետ չէ կամ անհարմար է։
Հետազոտողների կարծիքով՝ իրենց աշխատանքը նոր ուղի է բացում դեղերի մշակման համար, որոնք կկարողանան ընդունել պացիենտները, որոնք ՍԻՊԱՊ-թերապիա անցնելու հնարավորություն չունեն։