Երգեցիկ թռչունների ձայնը մարդկանց ազատում է պարանոյայից եւ անհանգստությունից
Advertisement 1000 x 90

Երգեցիկ թռչունների ձայնը մարդկանց ազատում է պարանոյայից եւ անհանգստությունից

Երգեցիկ թռչունների ձայնը մարդկանց ազատում է պարանոյայից եւ անհանգստությունից։ Նման եզրակացության են եկել Մաքս Պլանկի ինստիտուտի եւ Համբուրգ-Էպենդորֆ համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները։ Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում։

Պարզելու համար հեղինակները փորձ են անցկացրել՝ ներգրավելով դեպրեսիա ունեցող 295 կամավորների: Համեմատության համար նշենք, որ բացի երգեցիկ թռչունների ձայնից, օգտագործվել են նաեւ երթեւեկության ձայներ։ Պարզվել է, որ թռչունների ձայնը նվազեցնում է անհանգստության եւ պարանոյայի մակարդակը, իսկ երթեւեկության ձայները, հակառակը, սրում են դեպրեսիվ խանգարման ախտանիշները, հատկապես, երբ համակցված են մեքենաների եւ մոտոցիկլետների ձայները։

Թռչունների ձայնը հանգստացնում է։ Շատ հավանական է, որ կենդանի ձայնն առավել արդյունավետ է փորձի ժամանակ օգտագործված ձայնագրություններից։

news.am