Դենիել Քրեյգը արժանացել է ասպետության շքանշանի
Advertisement 1000 x 90

Դենիել Քրեյգը արժանացել է ասպետության շքանշանի

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը պարգեւատրվել է «Սուրբ Միքայել եւ Սուրբ Ջորջ» շքանշանով, հաղորդում է թագավորական ընտանիքը`իր թվիթերյան պաշտոնական էջում:

Պարգեւատրումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Վինձորի ամրոցում: Քրեյգին պարգեւատրել է հանգուցյալ թագուհու դուստրը՝ արքայադուստր Աննան՝ Կինոյի եւ թատրոնի ոլորտում ունեցած վաստակի համար: Նման մրցանակ ունի նաեւ Քրեյգի մարմնավորած կերպարը՝ բրիտանական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդը։ Ըստ սյուժեի՝ գրողի վեպերի հերոս Յան Ֆլեմինգն այն ստացել է 1953 թվականին։

«Մենք սպասում էինք ձեզ», – գրված է թվիթերյան հրապարակմանը կից:

Ավելի վաղ դերասանն ստացել է շքանշանի ուղեկցի եւ նավատորմի հրամանատարի կոչում:

«Սուրբ Միքայել եւ Սուրբ Ջորջ» շքանշանը ի հայտ է եկել 1818 թվականին՝ Ջորջ IV-ի կողմից՝ իր հոր պաշտոնավարման ընթացքում։ Մրցանակը շնորհվել է ի նշան Մալթայի եւ Հոնիական կղզիների քաղաքացիների ծառայության։ Ներկայումս շքանշանը տրվում է բրիտանացիներին (մասնավորապես՝ դիվանագետներին), ովքեր իրենց պետության համար նշանակալի գործեր են կատարել։

news.am