Սոցցանցերի օգտատերերը վրդովվել են այն փաստից, երբ իմացել են, որ իշխանությունները տարեկան սպանում են 100 արջի՝ Մեծ Բրիտանիայում թագավորական գվարդիայի համար գլխարկներ պատրաստելու նպատակով, գրում է LADBible-ը։
Շատերը երբ իմացան, որ գլխարկները պատրաստված են բնական մորթուց, իրենց դժգոհությունն էին հայտնում սոցիալական ցանցերում։ Կանադայում տարեկան մոտ 100 սև արջ սպանվում է գլխարկներ պատրաստելու համար:
Մարդիկ իշխանություններից պահանջում են դադարեցնել արջերի սպանությունը և սկսել արհեստական մորթուց գլխարկներ պատրաստել։ Ճիշտ է, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անընդունելի է։
«Մենք նախկինում ուսումնասիրել ենք տարբեր այլընտրանքային նյութեր, բայց ոչ մեկը նույնիսկ մոտ չի եղել արջի մաշկի բնական հատկություններին՝ ձևի, քաշի և ցուրտ պայմաններում խոնավությունը վանելու ունակության առումով», – ասվում է հայտարարության մեջ:
Սակայն օգտատերերին այս բացատրությունը չի բավարարել։ «Միգուցե մենք պետք է երեխաներին ցույց տանք, թե ինչպես են թագավորական ընտանիքում իսկապես վերաբերվում արջերին», – գրել են նրանք: