«Ունիվեր»-ի աստղ Արարատ Քեշչյանը խոսել է նկարահանման հրապարակում գործընկերների հետ ունեցած վիճաբանությունների մասին
Advertisement 1000 x 90

«Ունիվեր»-ի աստղ Արարատ Քեշչյանը խոսել է նկարահանման հրապարակում գործընկերների հետ ունեցած վիճաբանությունների մասին

«Ունիվեր» եւ «Ունիվեր. նոր հանրակացարան» կատակերգական սերիալներով հայտնի Արարատ Քեշչյանը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում լարված հարաբերություններ է ունեցել գործընկերների հետ՝ չցանկանալով քննարկել եւ բացահայտել դրաք:

«Ես իմ գործընկերներին ավելի հաճախ էի տեսնում, քան ընտանիքիս։ Երբ տեսնում էի  Ստաս Յարուշինի դեմքը, ինձ վատ էի զգում»,- ընդգծել է դերասանը։

Արարատի համար հատկապես դժվար է եղել Մարիա Կոժնիկովայի հետ շփումը, ով նախագծում մարմնավորել է իր սիրելիին: Նրանք հակակրանք են ունեցել եւ երբեմն նույնիսկ վիճել միմյանց հետ:

Քեշչյանը համոզված է, որ վիճաբանությունների պատճառը դերասանների ծայրահեղ հոգնածությունն է եղել. ի վերջո, նրանք գրեթե ամեն օր նույն միջավայրում են եղել:

style.news.am