Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում Black Adam ֆիլմի պրեմիերայի ժամանակ կատակելով ինքն իրեն նոր «վարչապետ Ջոնսոնի» դերն է վստահել:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ր հրաժարականի մասին հայտարարել էր հուլիսի 7-ին՝ կառավարության անդամների զանգվածային հրաժարականից հետո։ Նոր վարչապետը նախկին արտգործնախարար Լիզ Թրասն է, ով նույնպես բախվել է բրիտանացիների քննադատությանը։
«Պատրա՞ստ եք նոր վարչապետ Ջոնսոնին: Կամ գուցե «The Rock»-ի պրեմիերային»,- ասել է դերասանը:
Նախկինում դերասանը հայտարարել էր 2017-18 թվականներին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար առաջադրվելու պատրաստակամության մասին:
Պրեմիերայի ժամանակ եւս մեկ բան գրավել է հանրության ուաշդրությունը. Դենիել Քրեյգի դուստրը՝ Քլլա Լուդոնը, գրկախարնվել եւ համբուրել է Ջոնսոնին, ինչը չի վրիպելլուսանկարիչների աչքից: