Neflix հոսքային ծառայությունը YouTube-ի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ սերիալ կնկարահանի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի հիման վրա։
Ծառայությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս Մակոնդո քաղաքի դեկորացիան, որտեղ էլ գրքում ծավալվում են հիմնական իրադարձությունները։
Նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում։ Սերիալի իրականացման աշխատանքներում ներգրավված են գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան եւ Գոնսալո Գարսիա Բարչան, նշում է UPI-ն։
Պրեմիերայի օրը դեռեւս հայտնի չէ։
Մարկեսի վեպը լույս է տեսել 1967 թվականին։ Այն գրված է մոգական ռեալիզմի ժանրում։ Գրքում խոսվում է Բուենդիա ընտանիքի մի քանի սերունդների մասին, որոնց թվում էր Խոսե Արկադիոն, ով հիմնում է Մակոնդոն։