Շոն Փենը կպարգեւատրվի Bob Hope մարդասիրական մրցանակով
Advertisement 1000 x 90

Շոն Փենը կպարգեւատրվի Bob Hope մարդասիրական մրցանակով

Դերասան, ռեժիսոր եւ «Համայնքային կազմակերպված օգնության ջանքերի» (CORE) կազմակերպության հիմնադիր Շոն Փենը կպարգեւատրվի Bob Hope մարդասիրական մրցանակով՝ Ակադեմիայի հեռուստատեսության Փառքի սրահում կայանալիք միջոցառման ժամանակ, հայտնում է The Hollywood reporter-ը։

Միջոցառումը, որն անցկացվում է Հեռուստատեսության ակադեմիայի կենտրոնակայանում՝ Հյուսիսային Հոլիվուդի Սաբան մեդիա կենտրոնում, Փառքի սրահում նոր անդամների ընդունման արարողությունն է:

Այս տարի կենտրոնը վեց նոր անդամ կունենա, այդ թվում՝ Դեբի Ալենը, Քեն Բերնսը, Բոբ Դեյլին, Ռոբերտ Լ. Ջոնսոնը, Ռիտա Մորենոն եւ Դոնալդ Ա. Մորգանը: Փառքի սրահը մեծարում է լեգենդներին, «ովքեր իրենց կարիերայի ընթացքում կա՛մ բացառիկ նվաճումների շնորհիվ ակնառու ներդրում են ունեցել արվեստի եւ գիտության կա՛մ հեռուստատեսության կառավարման ոլորտում»:

Ինչ վերաբերում է Փենին, ապա նա առանձնանում է «տասնամյակների իր գործունեությամբ»՝ հիմնականում CORE-ի միջոցով կատարած աշխատանքի շնորհիվ։ Կազմակերպությունը սկսել է գործել 2010 թվականին Հաիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ ժամանակից ի վեր CORE-ը մոբիլիզացվել է մարդասիրական արտակարգ իրավիճակների համար, ինչպիսիք են COVID-19 համաճարակը եւ 2022 թվականին Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Bob Hope մարդասիրական մրցանակը հիմնադրվել է 2002 թվականին՝ «պարգեւատրելու անհատին, ում բարեգործական ջանքերը ցույց են տալիս Բոբ Հոուփի տարիների ալտրուիզմը եւ դրական ազդեցությունը հասարակության վրա»: Այս տարի ընտրող հանձնաժողովը գլխավորում էին Հեռուստատեսության ակադեմիայի կառավարիչներ Քիմ Քոլմանը եւ Մայքլ Սփիլլերը։ Պագեւը Հեռուստատեսության ակադեմիայի Կառավարիչների խորհրդի կողմից տրված բարձրագույն պարգեւներից մեկն է։

style.news.am