Հնարավոր է Ջոնի Դեփը վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» նախագիծ
Advertisement 1000 x 90

Հնարավոր է Ջոնի Դեփը վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» նախագիծ

Դիսնեյը բանակցություններ է վարում դերասան Ջոնի Դեփի հետ՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարք վերադառնալու համար, հայտնում է thenews.com.pk-ն։

Ըստ աղբյուրների՝ ստուդիան Դեփին 300 միլիոն դոլար է առաջարկել։ Հաղորդվում է, որ ընկերությունը դերասանի հետ կապ է հաստատել մինչ նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատավարությունը։ Աստղին առաջարկվել է մարմնավորել Ջեք Ճնճղուկի կերպարը՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասում եւ Disney Plus-ի համար նախատեսված «Սեւ ​​մարգարիտ» սերիալում, որը պատմում է կապիտանի երիտասարդության մասին։

«Ստուդիան արդեն գրել է ֆիլմի նախագիծը, ուստի նրանք իսկապես հույս ունեն, որ Դեփը կների իրենց եւ կվերադառնա որպես իր խորհրդանշական կերպարը», – ասել է աղբյուրը։ Հստակեցվում է, որ Դեփը դեռ չի համաձայնել նրանց առաջարկին։

style.news.am