Դերասանուհի Մարգո Ռոբին, ով հայտնի է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում Հարլի Քուինի դերով, երրորդ անգամ գլխավորել է ամենասեքսուալ կանանց ցուցակը։ Համապատասխան հոդվածը հրապարակել է Maxim Australia-ն։
Maxim ամսագրի ավստրալական տարբերակը հրապարակել է ամենասեքսուալ կանանց ամենամյա վարկանիշը։ Առաջին տեղը զբաղեցրել է Մարգո Ռոբին: Դերասանուհին այս պատվին արժանանում է երրորդ անգամ, ինչպես նշել է հրատարակության գլխավոր խմբագիր Սանտի Պինտադոն։
Լավագույն եռյակում են նաև թենիսիստուհի Էշլի Բարթին և ֆուտբոլիստ Սեմ Քերը։ Maxim Hot 100 Australia-ում հաջորդում են ակտիվիստ Գրեյս Թեյմը, լողորդ Էմմա ՄակՔոնը, դերասանուհի Սառա Սնուկը, լողորդ Արիարնե Տիտմուսը, մոդել Նյադակ Թոթը, երգչուհի Դելտա Լի Գուդրեմը և հաղորդավարուհի Էբբի Չաթֆիլդը: