Շորթման գործով Կիրիլ Սուխանովի եւ Արիան Ռոմանովսկու ձերբակալությունից հետո Քսենյա Սոբչակը լքել է երկիրը՝ օգտվելով այլ երկրի անձնագրից:
Նախկինում, նոր քաղաքացիություն ստանալու վերաբերյալ լուրերի ֆոնին, հաղորդավարուհին ամեն կերպ հերքել է, որ իսրայելական անձնագիր ունի:
«Բոլորը գրում են Իսրայելի քաղաքացիության մասին, ուստի մտածում եմ, ինչու՞ չպետք է գրառում անեմ: Ես գտնվում եմ Ռուբլեւո-Ուսպենսկոե մայրուղու տարածքում եւ երկար տարիներ ապրել եմ քաղաքում։ Բնակությանս վայրը չի փոխվել, սակայն հրավիրել չեմ պատրաստվում։ Շալոմ Մոսկվայի մարզից, գնացել եմ տղայիս հետ ճաշելու։ Ցտեսություն բոլորին», – գրել էր Սոբչակը:
Այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել հաղորդավարուհու Լիտվա մեկնելու մասին, նշվել էր, որ նա սահմանապահներին իսրայելական անձնագիր է ցույց տվել: Երկիրը դեռեւս սեպտեմբերին արգելել էր ՌԴ քաղաքացիների մուտքը: Ավելի ուշ Լիտվայի սահմանապահ ծառայությունը հաստատել է իսրայելական անձնագրով երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը: