Մարգարեական երազն օգնել է կնոջը գտնել անհետացած կատվին
Advertisement 1000 x 90

Մարգարեական երազն օգնել է կնոջը գտնել անհետացած կատվին

Մեծ Բրիտանիայի բնակչուհին մարգարեական երազի շնորհիվ գտել է անհետացած կատվին: Այս մասին հայտնում է Daily Star-ը։

50-ամյա Նիկի Մայրինգ-Թոմասը չափազանց անհանգստացած էր Ինկա անունով կատվի կորստով։ Կենդանին չորս օր տանը չէր հայտնվել։

Փախած ընտանի կենդանուն գտնելու համար բրիտանուհուն օգնել է, ինչպես ինքն է պնդում, մարգարեական երազը։ Կինը երազում տեսել է, որ կատուն փակված է եկեղեցում: Այս երազը տեսնելով՝ կինը արթնացել է առավոտյան ժամը չորսին, այնուհետև նորից քնել։ Առավոտյան Մայրինգ-Թոմասը գնացել է իր տնից ոչ հեռու գտնվող Սուրբ Դավիթ եկեղեցի և սկսել է ընտանի կենդանուն կանչել։ Ի պատասխան՝ նա մլավոց է լսել։ Ինկան ցատկել է պատուհանի վրա։ «Ես անմիջապես հասկացա, որ դա իմ կատուն է», – ասել է նա:

Մայրինգ-Թոմասը նշել է, որ ճանապարհից չէր լսի Ինկայի մլավոցը, և կատուն չէր կարողանա դուրս գալ առանց արտաքին օգնության, եթե չլիներ մարգարեական երազ։ «Երևի վեցերորդ զգայարանս աշխատեց, կամ իմ մեջ կախարդն արթնացավ։ Եթե ​​ես այս երազը չտեսնեի, մտքովս էլ չէր անցնի նրան փնտրել եկեղեցում», – ասել է նա:

Այժմ Ինկան տանն է և ապաքինվում է իր արկածից հետո: Տանը Մայրինգ-Թոմասը խնամում և կերակրում է հայտնաբերված ընտանի կենդանուն։