Էլեկտրոնային ծխախոտի կարճաժամկետ ազդեցությունը կարող է ապակայունացնել սրտի աշխատանքը՝ ծխելու հեղուկներում հայտնաբերված որոշ քիմիական նյութերի ազդեցության պատճառով եւ հանգեցնել սրտի հանկարծակի կանգի: Լուիսվիլի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications-ում։
Աշխատանքի ընթացքում մասնագետները ուսումնասիրել են վեյփինգի հեղուկները, որոնք բաղկացած են երկու ամենատարածված տարբերակներից՝ առանց նիկոտինի պրոպիլենգլիկոլից եւ բուսական գլիցերինից կամ նիկոտինով բուրավետ հեղուկից:
Հեղինակները պարզել են, որ բոլոր տեսակի աերոզոլները շրշնչելիս մկների սրտի մկանների կրճատումների հաճախականությունը դանդաղել է «ներս քաշման» ժամանակ, այնուհետեւ արագացել է սրտի հաճախության փոփոխականության նվազման հետ մեկտեղ:
Բացի այդ, մենթոլի համով կամ միայն պրոպիլենգլիկոլ պարունակող հեղուկները առաջացրել են փորոքային առիթմիա եւ սրտի հաղորդունակության այլ խանգարումներ։ Այս ազդեցությունները կարող են մեծացնել նախասրտերի կամ փորոքային ֆիբրիլյացիայի եւ հանկարծակի սրտի կանգի վտանգը:
Վեյփինգը կարող է օգնել աստիճանաբար թողնել ծխելը, ինչպես նաեւ համեմատած սովորական ծխախոտի հետ՝ վեյփինգը ենթարկում է ծխողներին եւ շրջապատի մարդկանց փոքր քանակությամբ ածխածնի երկօքսիդի, խեժի եւ քաղցկեղածին նիտրոզամինների ազդեցությանը: Սակայն ալդեհիդների եւ նիկոտինի մակարդակը էլեկտրոնային ծխախոտում կարող է նույնը լինել ինչ սովարական ծխախոտի դեպքում: