«Կյանքում ամենալավ հիշողություններն են, երբ ընտանքիս հետ եմ ստեղծում»․ Իրինա Թովմասյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կյանքում ամենալավ հիշողություններն են, երբ ընտանքիս հետ եմ ստեղծում»․ Իրինա Թովմասյան

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Իրինան նվազագույն շպարով է, մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ «Կյանքում ամենալավ հիշողություններն են, երբ ընտանքիս հետ եմ ստեղծում։ Նրանց հետ վայելում եմ ամենալավ հանգիստը, ուրախանում, անվերջ ծիծաղում, կատակում, պարում, կիսվում տպավորություններով և լիարժեք լիցքաթափվում։ Երանի ինձ, որ ես ունեմ նրանց», – հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։