ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ
Արդեն հոգնել ենք, գազազել ենք, ձանձրացել ենք ու զզվել «ներկաներ», «նախկիններ», «քոչո», «մոչո», գործակալներ, դավաճաններ: Հետո՞ Ինչքան կարելի է քճուճ անել 30 տարվա քաղաքական աղբակույտում, անընդմեջ դրա տակից վերև հանել և նորից պարտակել քաղաքական աղբը՝ ներառյալ շնչող ու անշունչ անձանց ու խմբավորումների…
Մի պահ սթափվենք և ասպարեզ բերենք մեր հզոր ու պայծառ քաղաքական ու պետական այրերին: Այն այրերին, որոնց հետ մրցվելուց շատ ու շատ հեռու են թե կենդանի ու մեռած լոզուների «պոլիգլոտը», թե սատկած առյուծ հեծնող կոմսոմոլը, թե «սխալ Սեռժը», թե ըստ «սխալ Սեռժի»՝ «Ճիշտ Նիկոլը»:
Ուշադիր նայեք այս հզոր անձնավորության լուսանկարին:
Այս անձնավորությունը Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության 30 ամիսներից 14 ամիսների ընթացքում եղել է մեր երկրի վարչապետը: Ուսանելով Ռւուսաստանի և Եվրոպայի համալսարաններում, բացի հայերենից ու ռուսերենից տիրապետել է նաև ֆրանսերենին, գերմաներենին և ագլերենին: Ահա թե ինչպես է բնութագրում նրան ԱՄՆ-ից տարածաշրջան հատուկ առաքելությամբ ժամանած գեներալ Ջեյմս Հարբորդը: Կրկնական թարգմանությունից խուսափելու նպատակով բերում ենք ռուսերեն տեքստը. «Хатисян был чрезвычайно изысканным джентльменом, … лучшее знакомство с которым принесло нашей группе больше уважения… Армянский руководитель был честным, интеллигентным человеком, противостоящим таким проблемам, сложность которых могла ошеломить любого государственного деятеля…».
Լիմելով լայնախոհ պետական, գործիչ, Ալ.Խատիսյանը քաջ գիտակցում էր, որ առանց կայացած անկախ դատա-իրավական համակարգի և բարձրորակ ու արդյունավետ կրթական ցանցի անիմաստ է նույնիսկ երազել անկախ ազգային պետականության մասին, և ջանք չխնայեց Հայաստանում այդ համակարգերի հիմնադրման ու կայացման համար: Խատիսյանի դահլիճում կրթության նախարարի աշխատավարձն ընդամենը 20 տոկոսով էր բարձր գյուղի ուսուցչի աշխատավարձից…
Մինչև չզանազանենք իսկական պետական այրը օտարի ձեռքով խաղացվող ներկված չլե տիկնիկից, չենք զանազանի նաև պետությունը «քուչի բուդկից»:
Վլադիմիր Հարությունյանի ֆեյսբուքյան էջից