«Կլոն» սերիալից Կարլա Դիասի երիտասարդ հերոսուհին երազում էր ամուսնանալ գեղեցիկ հարուստ տղամարդու հետ։ Իրականում այդպես էլ եղավ՝ դերասանուհին ամուսնության առաջարկ է ստացել պատգամավոր սիրեցյալից:
31-ամյա Կարլայի ընտրյալը պատգամավոր և կենդանիների իրավունքների պաշտպան Ֆելիպե Բեկարին էր։ Սիրահարները երկար ժամանակ միասին են, իսկ այժմ նրանց հարաբերությունները նոր մակարդակի են անցել։
«Նա ասաց այո: Սեր, հավատարմություն. ահա այն է, ինչ ենք մենք կառուցում մեր ծանոթության առաջին օրվանից: Ես հիանում եմ այս ուժեղ կնոջով։ Ես սիրում եմ քեզ Կարլա», — իր անձնական բլոգում գրել է փեսան։
Դիասը խոստովանել է, որ շատ երջանիկ է։ Զույգը դեռ չի հայտնել հարսանիքի օրն ու մանրամասները։